Հայոց պատմություն
Հայաստանի պատմություն
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590Հայ ժողովրդի ծագումը Ցեղային միություններ և
պետական կազմավորումներՎանի թագավորություն Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428Երվանդունիների թագավորություն Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե Արտաշեսյանների թագավորություն Արշակունիների թագավորություն Քրիստոնեության ընդունում Ավատատիրության հաստատում Գրերի գյուտ Միջնադար
428 - 1375Պարսկա-Բյուզանդական տիրապետություն Արաբական տիրապետություն Բագրատունիների թագավորություն Վասպուրական Վանանդ, Լոռի և Սյունիք Կիլիկիայի հայկական թագավորություն Զաքարյան իշխանապետություն Օտար տիրապետություն
1375 - 1918Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ Թուրք-պարսկական
տիրապետությունԱրևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում Հայոց ցեղասպանություն Հայկական սփյուռք Ժամանակակից պատմություն
1918 - ներկաՀայաստանի Առաջին Հանրապետություն ՀԽՍՀ Արցախյան ազատամարտ Հայաստանի Հանրապետություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի պորտալ
Գլխավորապես, Հայաստանի պատմությունը բաժանվաում է հետևյալ ժամանակաշրջանների.
- Հնագույն շրջան, անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը
- Հին շրջան, Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն
- Միջնադար, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար)
- Նոր շրջան, սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։
- Նորագույն շրջան, ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև ԼՂՀ պատմությունը
Ազատագրական պայքարը եղել է հայոց պատմության մշտական ուղեկիցը՝ անկախությունը կորցրած ժամանակաշրջաններում։ Հայոց հոգևոր և նյութական մշակույթը լեցուն է ազատագրական պայքարն արտացոլող գործերով։ Հայ ժողովրդի հերոսական պայքարի գնով ազատություն ձեռք բերեց արցախահայությունը[1]։
Բովանդակություն
- 1 Հնագույն պատմություն
- 2 Հին շրջանի պատմություն
- 3 Հայաստանը վաղ միջնադարում
- 4 Հայաստանը զարգացած միջնադարում
- 5 Հայաստան և կայսրությունների պատերազմները (1500 - 1878 թթ.)
- 6 Ազգային շարժումը և հայկական հարցը (1878 - 1922)
- 7 Խորհրդային Հայաստան (1922 - 1991)
- 8 Հայաստանի Հանրապետություն (1991 — ներկա ժամանակ)
- 9 Արտաքին հղումներ
- 10 Ծանոթագրություններ
Հնագույն պատմություն
Հիմնական հոդված՝ Նախնադարյան ՀայաստանՆախնադարյան շրջան
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, ով հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1,8 միլիոն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։
Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-12000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։
Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի (10000-8000) հուշարձաններն առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։
Նոր քարի դարը, նորագույն ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10 հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 8 հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։
Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։
Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին՝ մ.թ.ա. 3500-2300 թթ։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում «Քուր-արաքսյան մշակույթը», հատկապես «Շենգավիթյան մշակութային համալիրը»։ Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում։
Մ.թ.ա. 3 հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզեդարյան մշակույթը։
Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը (Զանգեզուրի լեռնաշղթան, Մուշի դաշտը և այլն) դարձավ Առաջավոր Ասիայի հումքի գլխավոր մատակարարը, գրավեց գերիշխող դիրք։
Կենտրոնական Անդրկովկասում հայտնաբերված նեոլիթ դարաշրջանի վաղ մշակույթներից է Շուլավեր-Շոմու մշակույթը, (մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներ)։ Մյուս վաղ մշակույթներից են Կուր-Արաքսյան մշակույթը (մ.թ.ա. 4-2-րդ հազ.) և Թռեղքի մշակույթը (մ.թ.ա. 2200 - 1500)։
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քարե շինությունների մնացորդներ. դոլմեններ, մենհիրներ, կրոմլեխներ և կիկլոպյան շինությունների պատեր։ Մեծ թվով մեգալիթյան շինություններ հայտնաբերվել են Արագածի ստորոտներում, ժամանակակից Օշական, Փարպի, Աղցք և Սիսիան բնակավայրերի շրջակա դաշտավայրերում, ինչպես նաև Շուշիի շրջակայքում (Արցախ)։ Ավելի լավ են պահպանվել ծիսական և կիկլոպային շինությունները Կոշի և Աղավնատան մոտակայքում։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արաքս գետի մոտ նեոլիթյան գյուղացիական բնակավայրի մնացորդները, ինչպես նաև Զորաց քարեր մեգալիթյան համալիրը, հայտնի է նաև որպես Քարահունջ[3], որ գտնվում է Սյունիքի տարածքում Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Կարևորագույն հնագիտական հուշարձաններ են գտնվել Շենգավիթի, Լճաշենի, Ներքին և Վերին Նավերի, Արթիկի, Քարաշամբի պեղումների արդյունքում։ Հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ. գործվածքի մասնիկ մ.թ.ա. 16-15-րդ դարեր (Արթիկ) անթերի ձևի արծաթե կացնիկ մ.թ.ա. 22-21-րդ դարեր (Քարաշամբ) բարձրաճաշակ բրոնզե արձաններ մ.թ.ա. 15-14-րդ դարեր (Լոռի-Բերդ) առյուծների պատկերներով ոսկե գավաթ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ (Վանաձոր), չորս անվանի քարշակներ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ (Լճաշեն), գորտի արձանիկ մ.թ.ա. 13-12-րդ դարեր (Լճաշեն)։
Հայ ժողովրդի կազմավորումը
Հիմնական հոդված՝ Հայ ժողովրդի էթնոգենեզ
Վանի թագավորություն
Հիմնական հոդված՝ Վանի թագավորություն
- Տե՛ս նաև Վանի թագավորության արքաների ցանկ
Հին շրջանի պատմություն
Հայաստանը Երվանդունիների օրոք
Հիմնական հոդված՝ Երվանդյան Հայաստան
Մ.թ.ա. 401 թվականին պարսից արքայազն Կյուրոս Կրտսերն ապստամբում է եղբոր դեմ՝ գահը գրավելու համար։ Նա Հունաստանից Իրան է հրավիրում 10 000 հույն վարձկան զինվորների՝ Քսենոփոն զորավարի գլխավորությամբ։ Պարտություն կրելով հունական զորքը Հայաստանի հարավային շրջաններով հեռանում է հայրենիք։ Լինելով պատմաբան Քսենոփոնը ներկայացնում է այդ ժամանակաշրջանի հայկական գյուղերի կենցաղը և ապրելակերպը։ Մասնավորապես, նա հայտնում է, որ գետնի մեջ փորված կարասների մեջ ջուր էր լցված, իսկ մակերեսին լողում էին գարու հատիկներ։ «Գարեջուրը» ըմպում էին եղեգնյա ձողերով, որն սկսնակի համար անսովոր էր, բայց հաճելի խմիչք։
- Տե՛ս նաև Երվանդունիներ
Հայաստանն Արտաշեսյանների օրոք
Հիմնական հոդված՝ Արտաշեսյանների թագավորություն
Արտաշես Ա-ն Մեծ Հայքի թագավորությունը դարձնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը։ Առաջին քայլը հայկական հողերի միավորումն էր իր դրոշի ներքո։ Հյուսիսում Մեծ Հայքին է միացվում վրացական թագավորության կողմից բռնագրավված Գուգարքը և Կղարջքը, հարավում՝ Տմորիքը, արևմուտքում՝ Կարինը և Դերջանը, իսկ արևելքում՝ Պարսկահայքը, Փայտակարանը, Պարսպատունիքը։ Այդպիսով, Մեծ Հայքի սահմանները մոտենում են հայկական էթնոսի տարածման շրջաններին՝ ներառելով գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Հայկական մնացած հողերը Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների կազմում։ Հաջորդ կարևոր քայլը Հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի դեմ ճակատամարտ տալն էր։ Արտաշես Ա-ն հաղթում է ալաններին և գերի վերցնում նրանց արքայազնին։ Ապա ամուսնանում է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ, խաղաղություն հաստատում նրանց հետ և ամրացնում պետության սահմանները։ Ռազմական բարեփոխումների վերջին քայլը 4 զորավարությունների ստեղծումն էր՝ հորիզոնի կողմերին համապատասխան։
Չի կարելի լռությամբ անցնել այնպիսի մեծ թագավորության կողքից, ինչպիսին է Հայաստանը, քանի որ նրա սահմանները, Պարթևստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմանները, ընդ որում՝ Հայաստանը Կապադովկիայից մինչև Կասպից ծով տասնմեկ հազար քայլ տարածություն ունի, իսկ լայնքով նրա երկարությունն է յոթ հազար քայլ։
Արտաշեսյանների հարստության հիշարժան ներկայացուցիչ Տիգրան Մեծի որդի՝ Արտավազդ Բ (մ.թ.ա. 55-34) թագավորի օրոք զգալի վերելք ապրեց մշակույթը։ Մ.թ.ա. 53 թվականին, երբ Մարկոս Կրասսոսը ռազմական օգնություն պահանջեց Արտավազդից ըստ մ.թ.ա. 66 թվականի պայմանագրի, հայոց արքան ոչ միայն այն մերժեց, այլ պարթևականների հետ միանալով հռոմեական զորքին պարտության մատնեց։ Կռվում Կրասոսը զոհվեց։ Սակայն հռոմեացիները պարտության հետ չհաշտվեցին և Մարկոս Անտոնիոսի գլխավորությամբ զորք ուղարկեցին պարթևների վրա՝ հայերին ստիպելով դաշնկցել իրենց հետ։ Սակայն հռոմեական զորքերը պարտություն կրեցին և Անտոնիոսը պարտության մեղքը բարդեց հայերի վրա և խաբեությամբ կարողացավ ձերբակալել հայոց արքային, թագուհուն և նրանց երկու որդիներին։ Անտոնիոսն իր գերիներին հանձնեց Կլեոպատրային։ Դիոն Կասսիոսն այս մասին գրել է.
Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս, իր հետ տանելով թե այլ առատ ավար և թե արմենին՝ իր կնոջ ու որդիների հետ... և բացի այն ամենից, որ նա շնորհեց Կլեոպատրային, նրան բերեց ընտանյոք հանդերձ նաև արմենին, որը ոսկե կապանքների մեջ էր։ Ստիպում էին, որ հայոց թագավորը գլուխ խոնարհի Կլեոպատրային, բայց նա և ընտանիքը հպարտ պահեցին իրենց և «վեհամիտ մարդկանց» համբավ շահեցին, բայց և նույն պատճառով ենթարկվեցին չարչարանքների։
Հայաստանն Արշակունիների օրոք
Հիմնական հոդված՝ Արշակունիների թագավորություն
- Հազարապետություն՝ տնօրինում էր երկրի տնտեսական կյանքը (Ամատունիների տոհմ)
- Սպարապետություն՝ կազմակերպում էր երկրի պաշտպանության ղեկավարման գործը (Մամիկոնյանների տոհմ)
- Մարդպետություն՝ հսկում էր թագավորի կալվածքը, գանձարանը, բերդերը և կանանոցը։ «Հայր մարդպետը» համարվում էր թագավորի խորհրդատուն և արքայազների դաստիարակը։
- Թագադիր ասպետություն՝ վերահսկում էր միապետի թագադրման կանոներին (Բագրատունիների տոհմ)
- Մաղխազություն՝ ղեկավարում էր թագավորի թիկնապահ զորքի հրամանատարությունը (Խորխոռունիների տոհմ)
Արշակունիների դինաստիան Արևմտյան Հայաստանում Արշակ Գ-ի մահից հետո, իսկ Արևելյան Հայաստանում՝ 428 թվականին։ Պարսկամետ իշխանները դիմել էին Իրանի շահին՝ ասելով, որ իրենց այլևս հայ թագավոր պետք չէ, փոփարենը որևէ պարսիկ վերակացու թող գա և ղեկավարի իրենց[11]։ Հայաստանի ծայրագավառնրը անցնում են հարևան երկրներին. Արցախը և Ուտիքը՝ Աղվանքի թագավորությանը, Գուգարքը՝ Վրաստանին, Փայտակարանը և Պարսկահայքը՝ Ատրպատականին։ Հայ ժողովուրդը կորցնում է իր պետականությունը ավելի քան 450 տարով, թեև չի կորցնում իր ինքնուրույնությունը Սասանյան Պարսկաստանի (Հայաստանի մարզպանություն), ապա Բյուզանդիայի, ավելի ուշ Արաբական խալիֆայության (Արմինիա կուսակալություն) կազմում։
Հայաստանը վաղ միջնադարում
Պարսկա-բյուզանդական շրջան
Հիմնական հոդվածներ՝ Մարզպանական Հայաստան և Բյուզանդական Հայաստան
428 թվականին Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այդ ժամանակ երկիրը բաժանված էր ժամանակի երկու հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բյուզանդական մասում ինքնուրույնությունը վերանում է Արշակ Գ թագավորի մահից հետո (389), իսկ պարսկական մասում Արշակունիների անկումից հետո (428) հայ իշխանների ինքնուրույնությունը որոշ չափով պահպանվում է։ Թեև Արևելյան Հայաստանում մարզպան էին նշանակվում հիմնականում պարսիկներ, սակայն հայ իշխանները պահպանում էին իրենց դիրքը, իր ազդեցությունը չէր կորցնում հայոց եկեղեցին։ Այնուամենայնիվ, Հայաստանի մարզպանության ստեղծումը բացասական երևույթ էր հայոց պատմության մեջ։ Առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը չէր պահպանվել. արևմտյան նահանգները (Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք) անցել էին Բյուզանդիային, հյուսիսը (Գուգարք, մասամբ՝ Տայք)՝ Վրացական թագավորությանը, արևմուտքում ընդարձակվել էին Աղվանքի սահմանները Արցախի և Ուտիքի հաշվին, իսկ հարավային գավառները (Փայտակարան, Պարսկահայքի և Կորճայքի մեծ մասը)՝ անցել էին Ատրպատականին։ Հայաստանի մարզպանի իշխանությունը, այսպիսով, տարածվում էր կենտրոնական մի քանի նահանգների վրա, թեև հայոց կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ էր ամբողջ Հայաստանը, ինչպես նաև՝ աղվանից ու վրաց երկրները։ Երկրորդ՝ Հայաստանի քաղաքային բնակչության մի ստվար հատված բռնագաղթեցվել էր Պարսկաստան։ Հազարավոր մարտիկներ ուղարկվում էին Միջին Ասիա՝ պայքարելու Սասանյանների թշնամիների դեմ։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ հեթանոս պարսիկները դիպչում են հայերի ամենանվիրական զգացմունքներին՝ հավատին, փորձում կրոնափոխ անել քրիստոնյա հայերին։
Արաբական շրջան
Հիմնական հոդված՝ Արմինիա կուսակալություն7-րդ դարում հեռավոր Արաբական թերակղզում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխությոուններ։ Մինչ այդ քոչվոր ու կիսաքոչվոր անասնապահությամբ զբաղվող արաբական ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և հիմնադրում են Արաբական խալիֆայությունը։ Պատմության ասպարեզում նոր հայտնված այդ պետությունը պայքար է սկսում ժամանակի երկու տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի դեմ։ Դարավոր պատերազմներում ուժասպառ եղած այդ կայսրությունները ի վիճակի չեն գնում դիմակայել նոր ուժին։ 642 թվականի Նիհավանդի ճակատամարտում արաբները վերջնականապես հաղթում են պարսիկներին, կործանում շահական պետությունը։ Բյուզանդիայի տարածքը չորս անգամ կրճատվում է. արաբներին են անցնում Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան։ Արևմուտքում արաբները շարունակում են նվաճումները, մտնում Պիրենեյան թերակղզի, հասնում Ֆրանսիայի սահմաններին։ Մինչ այդ արևելքոում Արաբական խալիֆայության սահմանը հասնում է Չինաստանին՝ ներառելով Միջին Ասիան ու Արևմտյան Հնդկաստանը (Ինդոս գետի հովիտը)։
Հակահայկական տրամադրությունների արդյունքում խալիֆը որոշում է վերջ տալ Հայոց իշխանի պաշտոնին։ 9-րդ դարում ասպարեզից դուրս եկած Մամիկոնյաններին փոխարինել էին նախկին թագադիր ասպետները՝ Բագրատունիները։ Հայոց իշխանի պաշտոնը նշանակվում էր հիմնականում նրանց ընտանիքից։ Հակահայկական հալածանքներին դիմակայելու համար Բագրատունիների կողքն են կանգնում Սյունի և Արծրունի իշխանական տների ներկայացուցիչները։ Մամիկոնյանների և Կամսարականների տիրույթներն անցան Բագրատունիներին (համապատասխանաբար՝ Տարոն և Շիրակ)։
Հայաստանը զարգացած միջնադարում
Հայաստանը Բագրատունիների օրոք
Հիմնական հոդված՝ Բագրատունիների թագավորություն
Սակայն արաբական ասպատակությունները դեռ չէին դադարել և Ատրպատականի Սաջյան ամիրությունը մեծ ավերվածություններ էր պատճառում Հայաստանին։ Յուսուֆ իշխանը հայ իշխանների ներքին գզվռտոցներն օգտագործելով իր կողմը գրվեց Վասպուրականի Գագիկ Արծրունուն և 908 թ.-ին նրան կարգեց թագավոր։ 914 թ.-ին Յուսուֆը պարտություն մատնեց հայոց զորքին, իսկ Սմբատ Ա-ին մահվան ենթարկեց։
Անկախության համար պայքարը գրավեց Աշոտ Բ (914-929), որն իր քաջության համար ստացավ «Երկաթ» մականունը։ Գևորգ Մարզպետունու գլխավորությամբ հայկական զորքը Սևանի ափին կարողացավ հաղթանակ տանել և արաբներին դուրս վռնդել հայրենի հողերից։ Հայաստանը լիովին անկախացավ, իսկ 922 թ.-ին խալիֆը Աշոտ Երկաթին թագ ուղարկեց։
Աշոտ Գ-ն (953-977) ջանքեր գործադրեց ամբողջ Հայաստանը վերամիավորելու համար։ Հայաստանն հասավ մշակութային և տնտեսական ծաղկման։ 961 թ. Անին հանդիսավոր կերպով հռչակվեց մայրաքաղաք։ Դրա համար հյուրեր էին կանչվել Վրաստանից և այլ երկրներից։ Անիի քաղաքը մեծ զարգացում ապրեց հատկապես Գագիկ Ա (990-1020) թագավորի օրոք։ Քաղաքը հռչակված էր բազմաթիվ ճարտարապետական կոթողներով։ Բացի այց Անին առևտրական կարևորագույն կենտրոն էր։ Համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեին հայկական կերպասներն ու զարդերը։
Բագրատունիների թագավորության ամբողջականությունը երկար չտևեց։ Այն տրոհվեց ոչ մեծ թագավորությունների՝ Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի, Արցախ-Խաչենի և Տարոնի։ Դա նպաստավոր հանգամանք եղավ թշնամական Բյուզանդիայի համար և վերջինս կրկին արշավանք ձեռնարկեց Հայաստանի վրա։ Շուրջ 20 տարի տևած պայքարից հետո 1045 թ.-ին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։ Բյուզանդիան բոլոր միջոցներով վերջ դրեց Հայաստանի դիմադրական ուժերին։ Երկիրը կատարյալ ավերածության հասավ։[13]
Սելջուկյան շրջան
Հիմնական հոդված՝ Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան
Հայաստանը Զաքարյանների օրոք
Հիմնական հոդված՝ Զաքարյան իշխանապետությունԿիլիկյան Հայաստանի թագավորությունը
Հիմնական հոդված՝ Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հայաստան և կայսրությունների պատերազմները (1500 - 1878 թթ.)
Արևելյան Հայաստան
Անդրկովկասի հայերի աքսորը Պարսկաստան
1604 թ-ին շահ Աբաս I-ը, թուրք-պարսկական պատերազմի հերթական սրացման պայմաններում, դեպի Հարավային Կովկաս թուրքերի առաջխաղացումը դժվարացնելու նպատակով որոշում ընդունեց գաղթեցնել Արարատյան դաշտի ամբողջ հայ բնակչությունը դեպի բուն Պարսկաստան։ Արևելյան Հայաստանից Արևմտյան (անդրկովկասյան) Հայաստան[14] դուրս բերվեցին ավելի քան 250 հազ. հայեր։[15][16]
Նախիջևանի Ջուղա քաղաքը գրավվել էր հարձակման սկզբում։ Դրանից հետո Աբբասի բանակը Արարատյան դաշտի շուրջը հովանու դիրք ընդունեց. հարձակվում և նահանջում էր վիճակից կախված, նա որոշեց իր արշավանքը ռիսկի չենթարկել հակառակորդի ավելի ուժեղ ջոկատների հետ ճակատամարտերում։
Կարս քաղաքը պաշարելով՝ նա իմացավ Ջիգազադե Սինան փաշայի գլխավորությամբ օսմանյան մեծ բանակի մոտենալու մասին։ Զորքերի հետ քաշման հրաման տրվեց։ Որպեսզի այս հողերից թշնամու պահուստների համալրումը կանխի, Աբբասը հրաման արձակեց լիովին ոչնչացնել բոլոր քաղաքները և գյուղատնտեսական մթերքը։ Որպես այդ հրամանի մաս՝ ողջ բնակչությանը հրամայեց ուղեկցել պարսկական բանակին նահանջելիս։ Անտեսելով հայերի պաղատանքները Շահ Աբբասը իր մոտ կանչեց իր նախարարներին և նրանցից վերակացուներ և ուղեկցողներ նշանակեց երկրի բնակչության վրա, այնպես որ ամեն իշխան տեղահանի և տարհանի մի գավառի բնակիչներին։ Երևանի, Արարատյան շրջանի և առանձին մոտակա գավառների բնակչությունը [հանձնարարված էր] Ամիր-խանին։
Մոտ 300 հազար մարդ այս եղանակով տեղափոխվեցին Արաքսի ափերի մոտակայք. արտաքսմանը չենթարկվողները տեղում սպանվում են։ Ավելի վաղ շահը հրամայել էր փլուզել միակ կամուրջը և մարդկանց ստիպում էին ջուրը անցնել, որտեղ մարկանց հսկայական քանակություն խեղդվեց քշվելով ջրի հոսանքով, այդպես էլ հանդիպակաց ափ չհասնելով։ Դա միայն նրանց դաժան փորձությունների սկիզբն էր։ Մի ականատես՝ հայր դե Գույանը, փախստականների վիճակը նկարագրում է այսպես.
Տեղահանվող բնակչությանը ցավ ու մահ էին պատճառում ոչ միայն ձմռան ցուրտը։ Ամենամեծ ցավը սովն էր։ Մթերքը, որտեղահանվողները վերցրել էին իրենց հետ շուտով վերջացավ... Կրծքի երեխաները լաց էին լինում, կաթ կամ ուտելիք խնդրելով, բայց դրանցից ոչ մեկը չկար, քանի որ կանանց կրծքերը սովից ցամաքել էին։ Բազմաթիվ սոված և հյուծված կանայք իրենց սովից մահացող երեխաներին թողնում էին ճանապարհի եզրին և շարունակում էին իրենց տանջալից թափառումները։ Ոմանք գնում էին մոտակա անտառները, որպեսզի ինչ որ ուտելիք գտնեին։ Որպես կանոն նրանք չէին վերադառնում։ Հաճախ մահացածները կենդանի մնացածների կերակուրն էին դառնում։
Արևելյան Հայաստանի տարածքի մի մասը XV դարից հայտնի էր նաև որպես Չուխուր-Սաադ. Այն Իսմաիլ I-ի ժամանակներից սկսած կազմավորում էր Սեֆյան տերության վարչական կազմավորում էր Չուխուր-Սաադյան կամ Երևանի բեկլարբեկություն։ Նադիր շահի մահից և Աֆշարների տոհմի անկումից հետո, ղզլբաշ Ուստադջլու ցեղի տեղական կառավարիչները, որ ժառանգաբար տիրապետում էին Չուխուր-Սաադին, իրենց անկախությունը հռչակեցին կազմավորելով Էրիվանյան և Նախիջևանի խանություններ։ Հայկական բնակչության Հայաստանից տեղահանման միջոցով[17] XVIII դարում հայերը կազմում էին Չոխուր-Սաադյան շրջանի բնակչության ընդհանուր թվի 20%-ը։ Ավելի ուշ խանի գահին ուստադջլու ցեղին փոխարինեց կենգերլի թուրքական ցեղը։ Ղաջարների իշխանության ժամանակ Էրիվանյան խանությունը ճանաչեց իր վասսալական կախվածությունը Ղաջարական Իրանից։ Կենգերլի խանական տոհմը փոխարինվեց ղաջարական տոհմի խանով։ Պատմական Հայաստանի տարածքի վրա գոյություն ուներին նաև Նախիջևանի և Ղարաբաղի խանությունները։
XVII վերջից մինչ XVIII դարի կեսերը Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա սեֆիդական Շահ Աբբասի օրոք կազմավորվեցին հինգ հայկական[18] մելիքություններ (մանր իշխանություններ)[19] - խամսա։ Խամսայի հայկական բնակչությունը կառավարվում էր Մելիք-Բեգլարյան, Մելիք-Իսրաելյան, Մելիք-Շահնազարյան, Մելիք-Ավանյան և Հասան-Ջալալյան, որոնցից միայն Հասան Ջալալյանն էր արմատական տոհմ, մինչդեռ մյուս իշխանները Հայաստանի ուրիշ մարզերից վերաբնակեցվածներ էին։ XVIII դարում Դավիթ Բեկը և Հովսեփ Էմինը գլխավորում էին Անդրկովկասի հայերի պայքարը ընդդեմ թուրքերի և պարսիկների։
Արևելյան Հայաստանի նվաճումը Ռուսական կայսրության կողմից
- Տե՛ս նաև Արևելյան Հայաստան
Բոլոր անհրաժեշտ նախապատրաստություններից հետո Օրին ռուսական գնդապետի աստիճանով մեծ ջոկատով 1707 թ. ճանապարհ ընկավ։ Ֆրանսիական միսիոներները Պարսկաստանում փորձեցին կանխել Օրիի ժամանումը Սպահան, շահին մատնելով, որ Ռուսաստանը ուզում է անկախ Հայաստան կազմավորել, իսկ Օրին ուզում է դառնալ հայկական թագավոր։ Երբ Օրին ժամանեց Շիրվան, ստիպված եղավ մի քանի օր սպասել երկիր մտնելու թույլտվության համար։ Շամախում նա հանդիպում էր վրացիների և հայերի տեղի առաջնորդների հետ քաջալերելով նրանց հակվածությունը դեպի Ռուսաստան։ 1709 թ. նա ժամանեց Սպահան, որտեղ նորից բանակցություններ վարեց քաղաքական առաջնորդների հետ։ 1711 թ. Օրին Պարսկաստանից Ռուսաստան վերադառնալիս Աստրախանում հանկարծամահ եղավ։
1877—1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի արդյունքներով Ռուսաստանի կայսրության վերահսկողության տակ անցավ պատմական Հայաստանի մեկ այլ տարածք՝ Կարսը և նրա շրջակայքը, որոնցից և կազմավորվեց Կարսի շրջանը։
Արևմտյան Հայաստան
- Տե՛ս նաև Արևմտյան Հայաստան
XVI - XX դդ. սկիզբ Օսմանյան կայսրության կառավարիչները հայկական պատմական հողերը ակտիվորեն բնակեցնում էին քուրդ մուսուլմաններով, որոնք ավելի հավատարիմ էին թուրքական իշխանությանը և քիչ քաղաքական հավակնություններ ունեին քան հայերը։ Օսմանյան կայսրության անկման հետ XVII դարում իշխանությունների վերաբերմունքը քրիստոնյաների ընդհանուր առմամբ և հայերի նկատմամբ մասնավորապես նկատելիորեն վատացել էր։ 1839 թ. սուլթան Աբդուլ Մեջիդ Ա-ն իր տարածքում կատարած ռեֆորմներից հետո, հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում որոշ ժամանակով լավացավ։
Ազգային շարժումը և հայկական հարցը (1878 - 1922)
Հայերի վիճակը XIXդարի վերջում — XX դարի սկզբում
Հիմնական հոդված՝ Հայկական հարց- Գևորգ Չաուշ Աղբյուր Սերոբ Անդրանիկ Օզանյան
Այնուամենայնիվ, Թուրքական Հայաստանում սուլթան Աբդուլ-Համիդ IIի (1876 - 1908) օրոք հայերի կյանքի պայմանները օրեցօր վատթարանում էին։ Հայերին, որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, և նրանք դառնում էին քուրդ մարադյորների և օսմանյան հարկահավաքներ զոհերը։ Սակայն Ստամբուլում նրանք դեռևս օգտվում էին զգալի արտոնություններից։ Նրանք կազմակերպել էին առանձին «миллеты» (ազգային համայնք) և վայելում էին որոշակի կոմունալ ինքնակառավարմամբ։ Օսմանյան պետական ապարատը և բանկային համակարգը մեծ մասամբ կազմավորված էին հայերով և հույներով։ Մշակութային ավելի բարձր մակարդակը և ջանասիրությունը նրանց տեղի բնակչության՝ թուրք առևտրականների և շուկայի այսելուների, նախանձի առարկա էր դարձնում։
1895 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ եղավ «հայկական հարցի վերջնական լուծման»իր տարբերակի իրագործմանը։ Կազմավորվեցին հատուկ զինված ջոկատներ, որոնք սուլթանի պատվին կոչվում էին «համիդներ», որոնց նպատակն էր հայ բնակչության զանգվածային սպանությունները Սասունում, Էրզրումում, Տրապիզոնում, Վանում, Խարբերդում, Ստամբուլում и Մարաշում։ Ի պատասխան հայ հեղափոխականները գրավեցին Ստամբուլում Օսմանյան բանկը և օգնության կոչով դիմեցին Եվրոպական տերություններին։ Դա համընդհանուր հայկական կոտորածների ազդակ հանդիսացավ, որի ընթացքում մոտ 300000 հայ զոհվեց, ևս 80000 հայեր փախան ուրիշ երկրներ։ 1904 թ. սասունցիները ապստամբություն կազմակերպեցին, որը ավարտվեց նրանց պարտությամբ։
1908 թ. Թուրքիայում հեղափոխություն տեղի ունեցավ, որը գլխավորում էր այսպես կոչված «Միավորման և առաջադիմության կոմիտեն», կամ երիտթուրքերը. Կոմիտեն Աբդուլ-Համիդ Աբդուլ-Համիդ II-ի բռնակալ կառավարման վերջ և կայսրության ազգային փոքրամասնությունների նկատմամբ նոր կուրսի սկիզբ հայտարարեց։ Հայերը երիտթուրքերի շարժմանն աջակցեցին և մասնակցեցին նոր կառավարության ձևավորմանը։ Բայց շուտով դաժան Ադանայի կոտորածը տեղի ունեցավ, гուր ավելի քան 15000 հայ զոհվեց։
Չնայած XX դարի սկզբի թաթարների և քրդերի հետ բախումներին (տես. Հայ-թաթարական կոտորած), Ռուսական կայսրության հայ հպատակները Օսմանյան Թուրքիայում ապրող իրենց եղբայրակիցների համեմատ ապրում էին հարաբերական անվտանգության մեջ։ Ռուսական կայսրության անկումից հետո Անդրկովկասում խառը բնակչությամբ շրջաններում սրվեցին ազգամիջյան հարաբերությունները։1920 թ. մարտին տեղի ունեցավ Շուշիի կոտորածը։
Հայոց մեծ եղեռն
Հիմնական հոդված՝ Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասը ոչնչացվեցին հայկական ժողովրդական վրիժառուների կողմից «Նեմեսիս» գործողության ժամանակ։
Ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24ը Հայաստանում սգո օր է հայտարարված։
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հոդվածներ՝ Հայաստանի Հանրապետություն և Գերմանա-թուրքական ինտերվենցիան Անդրկովկասում (1918)
Խորհրդային Հայաստան (1922 - 1991)
Խորհրդային իշխանության ձևավորումը Անդրկովկասում
Հիմնական հոդվածներ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պատմություն
Հայաստանի Հանրապետություն (1991 — ներկա ժամանակ)
Հիմնական հոդվածներ՝ Հայաստանի պատմություն (1990–ներկա) և Հայաստան1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի բնակչությունը ընտրեց իր առաջին նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Արցախյան պատերազմում Հայաստանի հաղթանակից հետո[35] Ադրբեջանը և Թուրքիան փակեցին Հայաստանի հետ իրենց սահմանները՝ դրանով շրջափակման մեջ դնելով Հայաստանին[36], որը շարունակվում է մինչ այսօր։ Այդ դեպքերը էապես ազդեցին նորանկախ պետության տնտեսության վրա և փակեցին նրա հիմնական կապի ճանապարհները Եվրոպայի հետ։ 1998 թ. փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ։
1998 թ. իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Հայկական սփյուռքը ավելի ազատություն ստացավ տարբեր տնտեսական նախագծեր իրականացնել հայրենիքում։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ. սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը և ևս վեց մարդ։ 2008 թ. նախագահի պաշտոնն ստանձնեց Սերժ Սարգսյանը։
Արտաքին հղումներ
- Մասնագիտական և գիտաճանաչողական նյութեր հայոց պատմության շուրջ
- Առաջնաաղբյուրներ, աշխատություններ հայոց պատմության մասին
Ծանոթագրություններ
- Հայոց պատմություն
- Հայկական լեռնաշխարհ
- «Քարահունջը Հայաստանի Սթոունհենջն է»
- Дьяконов Предыстория армянского народа.
- Barnett Urartu.
- Stone E.C., Zimansky P. The Urartian Transformation in the Outer Town of Ayanis // Archaeology in the Borderlands. Investigations in Caucasia and beyound. — Los Angeles: University of California Press, 2003. — ISBN 1931745013.
- Salvini Mirjo Geschichte und Kultur der Urartäer. — Darmstadt, 1995.
- Меликишвили Г.А. Мусасир и вопрос о древнейшем очаге урартских племён // Вестник древней истории. —Москва, 1948. — № 2. — С. 37 — 48.
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, էջ 134
- Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 15-21։
- Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 21-24։
- Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 31-37։
- Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 37-39։
- Vahé Baladouni, Margaret Makepeace, East India Company. Armenian merchants of the seventeenth and early eighteenth centuries: English East India Company sources, xxi :"During this protracted campaighn the Shah forcibly moved the Armenian population from Caucasian Armenia to Persia proper, leaving behind scorched cities and villages"
- Richard G. Hovannisian. The Armenian People from Ancient to Modern Times: Foreign dominion to statehood : the fifteenth century to the twentieth century, Palgrave Macmillan, 2004, p.96"By the end of the eighteenth century, the Armenian population of the territory had shrunk considerably. Centuries of warfare and invasions combined with the tyranny of local khans had forced the emigration of the Armenian. It is probable the until the seventeenth century, the Armenian still Հիմնական հոդվածtained a majority in Eastern Armena, but the forced relocation of some 250, 000 Armenian by Shah Abbas and the numerious exoduses described in this chapter had reduced the Armenian population considerably"
- James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires, p.44:"Armenians were uprooted during these wars, and, in 1604, some 250, 000 Armenians were forcibly transferred by Shah 'Abbas to Iran. By the seventeents century, the Armenian had become a minority in parts of their historic lands"
- George A. Bournoutian: The Politics of Demography
All documents relating to the Armenian immigration make it clear that Russia, for political, military, and economic reasons, strongly encouraged the Armenians to settle in the newly-established Armenian province, especially the region of Erevan, which between 1795 and 1827 had lost some 20, 000 Armenians who had immigrated to Georgia.
- И. П. Петрушевский
- МИРЗА АДИГЕЗАЛЬ-БЕК->КАРАБАГ-НАМЕ->ГЛАВЫ 1-6
- Արցախյան ճգնաժամը և Ռուսաստանի քաղաքակնաությունը Կովկասում
- Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье. — М.: ИКЦ «Академкнига», 2003. — 592 с. Стр: 236—237
- Петрушевский И. П., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI — начале XIX вв., Л., 1949, с. 59: «Наряду с этим были и владетельные мелики — армяне в следующих округах […] в пяти округах Нагорного Карабага — Чараберд (Джраберт), Гюлистан, Хачен, Варанда и Дизак; эти пять карабагских армянских меликств обычно известны под общим именем „Хамсэй-и Карабаг“ („карабагская пятерица“)»
- Կաղապար:Статья:George A. Bournoutian: The Politics of Demography
An uncited Russian survey of 1832 and my article are used as the Հիմնական հոդված sources for this statement. The survey lists the Armenian population of the whole of Karabakh at 34.8 percent (slightly over one-third) and that of the Azeris at 64.8 percent. This time Altstadt confuses the reader by identifying the whole of Karabakh with Mountainous Karabakh. The Armenian population of Karabakh (as will be demonstrated below) was concentrated in 8 out of the 21 districts or mahals of Karabakh. These 8 districts are located in Mountainous Karabakh and present-day Zangezur (then part of Karabakh). Thus 34.8 percent of the population of Karabakh populated 38 percent of the land. In other words the Armenians, according to the survey cited by Altstadt, formed 91.58 percent of the population of Mountainous Karabakh.
- Мельтюхов, Тер-Саркисян, Трапезникова. Исторические фальсификации с политической подоплекой.
- Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящиеся к Грузии, т. I, с. 1768 по 1774 гг., под ред. А. А. Цагарели, СПб. 1891, док.198, с. 434. «Хамс составляет владение, и во оных семь воеводских правлений, народ весь армянского закона, в том владении находится армянский патриарх»
- Ա. Գրիբոեդով // Գրառումներ Պարսկաստանից մեր շրջաններ հայերի տեղափոխության վերաբերյալ, 1928
- Армения и Ближний Восток: Армения в XIX веке
- РОССИЯ АРМЕНИЯ.РУ
- Арам Джей. Киракосян — Британская дипломатия и армянский вопрос: с 1830х по 1914 гг, страница 58 (англ.)
- International Association of Genocide Scholars
- Ձեռնարկատիրական աճ հետռեֆորմական Ռուսաստանում
- Богатейшие предприниматели дореволюционной России
- Ошибка «Короля шпионов»
- Спецслужбы и Евразия. Лианозов против Запада
- Азербайджан и Россия. Общества и государства
четверг, 17 августа 2017 г.
Հայոց պատմություն
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий