Հայկական մշակույթ
Հայկական մշակույթ
Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Բովանդակություն
Դիցաբանություն
Հիմնական հոդված՝ Հայկական դիցաբանությունՀայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։
Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով։
Լեզու
Հիմնական հոդված՝ ՀայերենՀայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում (հիմնականում Ջավախքում, Թբիլիսիում, Աբխազիայում, Օսեթիայում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում և խոշոր քաղաքներում), Եվրոպայում (առավել հաճախ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մերձդնեստրում և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Եգիպտոսում) ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (հիմնականում Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում), Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ[1]։
Արվեստ
Գրականություն
Հիմնական հոդված՝ Հայ գրականություն
Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը»։ Թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145 թվականին Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը[14], ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։
Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։
17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմն, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։
Երաժշտություն
Հիմնական հոդված՝ Հայկական երաժշտություն
Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թ-ին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։
Պար
Հիմնական հոդված՝ Հայկական պար
Ճարտարապետություն
Հիմնական հոդված՝ Հայկական ճարտարապետություն
Թատրոն
Հիմնական հոդված՝ Հայկական թատրոն
Կերպարվեստ
Հիմնական հոդված՝ Հայկական կերպարվեստ
Գորգագործություն
Հիմնական հոդված՝ Հայկական գորգ
Մանրանկարչության
Հիմնական հոդված՝ Հայկական մանրանկարչություն
Կրթություն
Հիմնական հոդված՝ ՀՀ կրթական համակարգ
Խոհանոց
Հիմնական հոդված՝ Հայկական խոհանոց
Հայկական տոներ
Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության տոներ և հիշատակի օրեր
Ծանոթագրություններ
- Ըստ Վիքիպեդիայի "Հնդեվրոպական լեզուներ" հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակների հայերեն խոսողների թվաքանակն աշխարհում հասնում է 10 միլիոն 700 հազար մարդու։
четверг, 17 августа 2017 г.
Հայկական մշակույթ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий